«Ագուլեցի» Տուն-թանգարան
Լուսիկ Ագուլեցի՝ մարդ, ով հետ բերեց տարազ կրելու մշակույթը, ով գծեց և կարեց շատ նոր տարազներ։ Նկարչուհի, ազգագրագետ և մեծ հայուհի։ Ավելի քան 40 տարվա որոնողական աշխատանքներ կատարելով, նա կարողացել է հավաքել բազմաթիվ նմուշներ, որոնք ունեն մեծ պատմական արժեք։ Դրամների հավաքածո, խեցեղեն, պերճանքի առարկաներ, աշխատանքային գործիքներ, սրբապատկերեր, հնատիպ գրքեր, իհարկե տարազներ և ազգային հագուստներ, հայկական նախշերով գորգեր։ Հայտնի է նրա մեծ տիկնիկների հավաքածուն՝ դիցական, ծիսական և ոչ միայն։
Մասնավոր թանգարանին կից գործում է արտ-սրճարանը, որտեղ կարելի է զգալ իսկական հայկական արվեստի մթնոլորտը։ Հայկական խոհանոցը՝ իր ողջ հմայքով հասանելի է սրճարանի այցելուներին։
Լուսիկ Ագուլեցին ունեցել է լեցուն կյանք։ Կատարել է բազմաթիվ աշխատանքներ, որոնց արդյունքները հիացնում են հաճախորդներին։ Թանգարանի ողջ հավաքածուն արտահայտում է հայ մշակույթի հարստությունը և վեհությունը։
Չնայած այն փաստին, որ Լուսիկ Ագուլեցին մահացել է 2018թ-ին, նրա կատարած աշխատանքը միշտ կապրի իր տուն-թանգարանում։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 12:00 - 19:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 3000 դրամ է։
Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 4000 դրամ է:
Տեղացիների համար
Մուտքի տոմս - 1500 դրամ
Երեխաների տոմս- 700 դրամ
Թոշակառու/ուսանող տոմս - 1000 դրամ
Օտարերկրացի համար
Մուտքի տոմս - 2500 դրամ
Երեխաների տոմս - 1500 դրամ